News

Վեհ նպատակներ, լուսավոր գաղափարներ` ծնված ինքնավարության գիտակցումից

Educational 2014-09-29

Դպրոցական աօրյան առավել լեցուն ու բուռն է դարձնում սեպտեմբերյան խառնաշփոթը: Աշակերետական խորհրդի նախագահի ընտրությունները կրկնակի աշխուժացնում են այդ առօրյան: Այստեղ է, որ աշակերտների կյանքում ինքնավարության գաղափարային դրսևորումները դառնում են կարևոր և էական, դառնում են իրատեսական և գործնական:
Նրանց համարձակ ու հետաքրքիր մտահաղացումները շատ արագ դառնում են  գործնական նախագծեր, որոնք կյանքի կոչելու համար այնքան էլ մեծ ջանքեր չեն պահանջվում, քանզի դրանք միշտ առաջադեմ են, հետաքրքրական, կառուցողական ու համագործակցային:
 
Այս տարի ևս Ջերմուկի Մ. Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի 6-ից 9-րդ դասարանցիները ակտիվորեն մասնակցեցին աշակերտական խորհրդի նախագահի ընտրություններին այն համոզվածությամբ, որ իրենք են աշակերտական այս կառույցի լիիրավ անդամները, որ կարող են դառնալ հետաքրքիր ու լուսավոր բազմաթիվ գաղափարների իրագործողն ու իրականացնողը, որ կարող են մասնակիցը լինել իրենց հարազատ դպրոցի բոլոր նախագծերին, կարող են համագործակցել դպրոցի մանկավարժական և ծնողական խորհուրդների բոլոր կառույցների հետ, հանդես գալ համարձակ առաջարկներով ու նորաշունչ ծրագրերով:
 
Առաջին այդօրինակ նախագծի շրջանակներում նախատեսվում է Ուսուցչի օրվան ընդառաջ ինքնակառավարման օր կազմակերպել` իրականացնելով ուսուցիչների բոլոր գոծառույթները դպրոցի ցածր դասարաններում:
 
Վստահությունը այս դեռահասների առողջ ու կենսական ինքնավարության  հանդեպ աշխատանքը դարձնում է առավել նպատակային և կանոնակարգված: Համագործակցային գործունեության առավելությունների մասին համոզմունքները, փորձը, որոնք փոխանցվում ու սերմանվում սաների մեջ, իրենց լավագույն դրսևորումները կգտնեն նորընտիր աշակերտական խորհրդի գործունեության բոլոր ձևերում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.