News

«Եկեք ծանոթանանք»

Educational 2014-09-29

Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոցի աշակերտական խորհրդի հոգեբանական հանձնախումբը Ն. Մուրադյանի գլխավորությամբ սեպտեմբերի 26-ին անցկացրեց հոգեբանական թրեյնինգ «Եկեք ծանոթանանք» խորագրով: Թրեյնինգի նպատակն էր նպաստել հանձնախմբի ներսում վստահության մթնոլորտի ստեղծմանը, համատեղ գործունեության ծավալմանը:
Թրեյնինգն սկսվեց «Եթե ես ռեժիսոր լինեի…» վարժությամբ, որի էությունը հետևյալն էր՝ աշակերտները նստում են շրջանաձև, բոլոր մասնակիցները մեկ րոպեի ընթացքում նայում են խմբի որևէ անդամի և ասում, որ եթե ռեժիսոր լինեին, ինչպիսի ֆիլմ կնկարահանեին տվյալ մասնակցի մասին:
 
Վարժությունը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև խմբի բոլոր անդամների վերաբերյալ արտահայտվում են կարծիքներ:
 
Այնուհետև անցկացվեց «Կոլեկտիվ պատմվածք» վարժությունը, որի նպատակն էր խմբի մասնակիցներին ընդգրկել համատեղ աշխատանքի իրականացման մեջ: Վարժությունն ունի հետևյալ ընթացակարգը` մասնակիցները նստում են շրջանաձև, առաջին մասնակիցն սկսում է որևէ պատմվածք հորինել՝ ասելով առաջին նախադասությունը:
 
Մյուս մասնակիցները հերթականությամբ ավելացնում են մեկական նախադասություն՝ շարունակելով պատմվածքի միտքը և հասցնելով ավարտին:
 
Խմբի ներսում ստեղծված դրական մթնոլորտն ու համախմբվածությունն ամրապնդելուն էր ուղղված թրեյնինգի վերջին առաջադրանքը:
 
Աշակերտներին հանձնարարված էր խմբի բոլոր անդամներով միասին պատրաստել պաստառ «Մեր խմբի դիմանկարը» խորագրով, որտեղ յուրաքանյուր մասնակից կպատկերի իրեն կամ իր անձը խորհրդանշող որևէ սիմվոլ և կնշի իր անունը: Վերջում յուրաքանչյուր մասնակից մեկնաբանեց իր նկարի նշանակությունը:
 
Թրեյնինգի ավարտին կատարվեց ամփոփում, մասնակիցները ներկայացրեցին իրենց զգացողությունները, քննարկեցին, թե ինչը հավանեցին, ինչից զարմացան, ինչից ուրախացան, ինչն էր տարօրինակ, ինչն էր հետաքրքիր:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.