News

Տեսողական խնդիրների վերականգնումը և կանխարգելումը կդառնա առավել դյուրին

Featured 2014-09-29

Գիտության մշտական զարգացումը հանարավորություն է տալիս ստեղծել նորանոր երևույթներ, սարքեր, որոնք մեծապես նպաստում են տարաբնույթ, մասնավորապես` բժշկական ոլորտի առաջընթացին:

Այսպես, ռուս մասնագետները ներկայացրել են յուրահատուկ կոնտակտային լինզաներ, որոնք ոչ միայն արագացնում են վնասված հյուսվածքների վերականգնումը, այլև կանխարգելում են աչքի հիվանդությունների մեծ մասը:

Մինչ այդ բժիշկների զինանոցում նման վնասվածքների և հիվանդությունների համար վերականգնողական և հակաբորբոքային միջոց էին կիրառվում միայն գելերն ու քսուքները:

Նոր լինզաները հավաքում են բոլոր վնասակար տարրերն ու վարակ առաջացնող այլ պաթոգենները: Նրանք թթուներ չեն արտադրում և բացառապես անվտանգ են աչքերի համար:
 
Ըստ գիտնականների` տվյալ լինզաները դուրս կգրեն բժիշկները, սակայն վնասվածքների դեպքում կկարողանան գնել նաև հիվանդները: Հատկանշական է այն փաստը, որ լինզաները լվանալու անհրաժեշտություն չկա:
 
Աղբյուրը` www.tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.