News

ԿԳՆ-ն բանակցում է հավելվածն անվճար դարձնելու հարցի շուրջ

Educational 2014-09-29

“APPLE” ընկերության արտադրանքի հայ օգտատերերը կարող են հայատառ դարձնել իրենց համացանցային գործունեությունը նոր թողարկված «Hay Tar» հավելվածի շնորհիվ:
Հայալեզու էլեկտրոնային բովանդակության ստեղծման և ավելացման հարցը Կրթության և գիտության նախարարության գերակայություններից է:
 
Դեռևս 2013 թվականին նախարար Արմեն Աշոտյանը դիմել էր “APPLE” ընկերությանը` առաջարկելով հայերենով արվող գրառումների համար ծրագիր ստեղծել:
 
Հայ ծրագրավորողները ստեղծել են նման հնարավորությունը iOS8 օպերացիոն համակարգի շրջանակներում: 
 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Hay Tar» հավելվածը մի կողմից բուռն հետաքրքրություն է առաջացրել օգտատերերի շրջանում, իսկ մյուս կողմից` վճարովի է, նախարար Արմեն Աշոտյանը դիմել է ծրագրի հեղինակներին ծրագիրն անվճար և բոլորին հասանելի դարձնելու առաջարկով:
 
Այժմ ԿԳՆ-ն բանակցություններ է վարում այդ ուղղությամբ: Առաջիկայում տեղեկատվություն կներկայացվի վերջնական արդյունքների մասին:
 
Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.