News

Անկախության օր

Educational 2014-09-26

Անկախության տոնը ինքնատիպ ձևով նշեցին Սևանի ավագ դպրոցի 11-րդ տնտեսագիտական հոսքի աշակերտները: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Ավետիսյանի նախաձեռնել էր «Մեկ բանաստեղծության ժամ» խորագրով դաս-միջոցառում:
Այն հագեցած էր Հայաստանին, հայ ժողովրդին և հայոց լեզվին նվիրված բանաստեղծությունների ասմունքով ու երգերով:
 
Դասարանի կահավորանքը նույնպես տրամադրող էր` հայ ժողովրդի, Հայաստանի մասին պատմող վահանակները առանձնակի շուք  էին տալիս միջոցառմանը:
 
Տպավորիչ էին նաև աշակերտների` «Հայրենիք» վերնագրով շարադրությունները:
 
Տոնական օրը եզրափակվեց դպրոցի տնօրեն Լ. Մկրտչյանի շնորհավորական ելույթով: 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.