News

Ներկայացում` նվիրված Անկախության 23-րդ տարեդարձին

Educational 2014-09-26

ՀՀ Արարատի մարզի Հայանիստի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Հայաստանի Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված բեմական ներկայացում: Բեմադրվեց Տաթևիկ Ղափլանյանի «Իմ անուշ տղա» պիեսը, որը նվիրված էր Արցախյան ազատամարտում միակ որդուն կորցրած մորը:
Եվ ինչպես պիեսի հերոսն իր աստղն է նվիրում մորը, այնպես էլ Արցախում զոհված «մեր անուշ տղաները» մեզ նվիրեցին իրենց չքնաղ ու պայծառ աստղերի լույսն ու ջերմությունը:
 
Ներկայացման մասնակից աշակերտները մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ էին մոտեցել բեմականացմանը` փորձելով հանդիսատեսին փոխանցել ինչպես պիեսի գաղափարական բովանդակությունը, այնպես էլ իրենց վերարտադրած հույզերն ու տրամադրությունը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.