News

«Հայաստա´ն, երկիր դրախտային»

Educational 2014-09-26

«Հայաստա´ն, երկիր դրախտային» խորագիրն էր կրում Սևանի Յա. Զարոբյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում սեպտեմբերի 22-ին կազմակերպված միջոցառումը (կազմակերպիչ Մարինե Հարությունյան), որը նվիրված էր Հայաստանի Անկախության 23-րդ տարեդարձին:
Տոնականորեն զարդարված դահլիճում թևածում էին հայոց աշխարհին նվիրված բանաստեղծություններն ու ոգեշունչ ներբողները, որոնք մերթընդմերթ  ընդհատվում էին խրոխտ պարերով և ազգային  հայրենասիրական  երգերով:
 
Միջոցառման վերջում տնօրեն Կարինե Գևորգյանը շնորհավորեց ներկաներին Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ և պատվոգրեր, գովասանագրեր հանձնեց դպրոցի բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին:
 
Բաց դաս կազմակերպվեց 9-րդ դասարանում՝ «Անկախ Հայաստանը 23 տարեկան է» թեմայով (ուսուցչուհի Լուսինե Ղարիբյան): Անդրադառնալով հայ ժողովրդի անցյալի փառավոր պատմությանը` աշակերտներն արժևորեցին մեր ազգի դարավոր կյանքի բոլոր ձեռքբերումները:
 
Դասն ավարտվեց աշակերտների և հյուրերի այն հստակ համոզմամբ, որ մեռնել չցանկացող ազգին անհնար է սպանել, հայ ազգը շարունակելու է քայլել հավերժության  ճանապարհով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.