News

Նահատակված հերոսի կիսանդրու բացումը Կաքավաձորի միջնակարգ դպրոցում

Educational 2014-09-26

Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի միջնակարգ դպրոցի բակում տեղի է ունեցել արցախյան պատերազմում զոհված Մեսրոպ Մխիթարյանի, ում անունով էլ կոչվում է դպրոցը, կիսանդրու բացումը:
Բացման արարողությանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանը, գեներալ   Աստվածատուր Պետրոսյանը, ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Յուրա Միքայեյանը, նրա մարտական ընկեր Սամվել Պետրոսյանը, շատ այլ գեներալներ, զինվորականներ ու ազատամարտիկներ, որոնք կերտել են հաղթանակը կաքավաձորցի նահատակված քաջերի՝ Մեսրոպի, Վահեի, Կայծերի ու Անանիայի հետ միասին:
 
Կրթօջախի   դպրոցականների   ելույթները   առանձնակի   շուք   ու   հմայք   պարգևեցին   հանդիսությանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.