News

Ե.Չարենցի ծննդյան օրվան նվիրված միջոցառում

Educational 2013-03-18

Աբովյան քաղաքի N6 ավագ դպրոցի 4-բ դասարանում անցկացվել է միջոցառում` նվիրված Չարենցի ծննդյան օրվան (դասվար` Ե.Պողոսյան): Աշակերտները ներկայացրել են Չարենց անհատ գրողին, հնչել են պոեզիայի փառահեղ պատառիկներ, երեխաների շուրթերով խոսել են մեծերը Չարենցի մասին: Չարենցի կյանքի դրվագները Չարենցով լցրել են ներկաների սրտերը.

«Չարենցի հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար ու բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն: Հայրը զայրանում է.

-Տո՜ դու խելքդ հացի հետ ես կերե՞լ , մտածում ես, թե ինչ ես անում, բոբիկ պիտի ման գաս, սա որերորդ դեպքն է:
 
Էս մեր փիլիսոփան ճաշի ժամանակ էլ մի ձեռքով գիրք է բռնում, մյուսով` թանապուրի գդալը: Եղիշեի հետ էր նաև ընկերը, որը լսելուց հետո դիմում է նրան:
 
-Եղիշե, կարծեմ հայրդ ճիշտ է, բոբի՞կ պիտի մնաս:
 
Եղիշեն պատասխանում է .
 
-Լավ է ոտքից բոբիկ լինել, քան թե խելքից...»:
 
Դասն ավարտվել է գուսան Զաքարյանի երգով` նվիրված Չարենցին: Չարենցը մեծ փիլիսոփա էր ու այսօր ապրում է մեր մեջ ու հավերժանում:
 
Մասնագիտացված կրթական աջակցությունների 
գծով տնօրենի տեղակալ Ա.Մելքումյան

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.