News

Հայաստանի Հանրապետությունը 23 տարեկան է

Educational 2014-09-25

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում կայացել է Անկախության տոնին նվիրված մեծ միջոցառում: Այն լի էր հայրենասիրական ոգով: Դպրոցի պատանի երկրապահների դասարանը` 8 «ա»-ն, ներկայացավ զինվորական համազգեստով, որը ևս մեկ անգամ փաստեց, որ դպրոցում հատուկ ուշադրություն է դարձվում զինպատրաստությանը:
Բեմում էին նաև 8 «բ», 7 «բ» դասարանի աշակերտները, ովքեր հանդես եկան  հայրենասիրական բանաստեղծություններով, պատմական ակնարկներով, հայրենասիրական երգերով և ազգագրական  պարերով:
 
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Պաշտպանության նախարարությանն առընթեր «Զինվոր» կազմակերպության նախագահ Լուսինե Ավետիսյանը, Հասմիկ Գալստյանը, Բյուրեղավանի խնամքի կենտրոնի տնօրինությունը և այլք:
 
Միջոցառմանը ներկա էին նաև դպրոցի զոհված ազատամարտիկ Ռուդոլֆ Շաբուրյանի ծնողները, երկրապահ ջոկատի ներկայացուցիչները:
 
Ելույթով հանդես եկան դպրոցի տնօրեն Մերի Սարգսյանը և «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
 
Վեջում պատվոգրերով պարգևատրվեցին դպրոցի տնօրեն տիկին Մերի Սարգսյանը և միջոցառման կազմակերպիչ Նաիրա Կարապետյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.