News

Շնորհավո′ր տոնդ, 23-ամյա ի′մ Հայաստան

Educational 2014-09-25

Անկախության օրվա կապակցությամբ տոնական տրամադրություն էր տիրում Արտաշատ քաղաքի Հովհ. Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում: Բակում հավաքվել էին աշակերտներ, ծնողներ, մանկավարժներ, որոնց առջև տարածված էր եռագույնով ներկված Հայաստանի քարտեզը:

Աշակերտներին ողջունելու էր եկել Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա տեր Դավիթը:

Միջոցառումն սկսվեց օրհնության արարողակարգով, որին հաջորդեցին աշակերտների ելույթները, երգը, պարը:
 
Այդ օրը դպրոցում կազմակերպվել էին տարաբնույթ միջոցառումներ` բաց դասեր 7-րդ, 8-րդ դասարաններում, դասղեկի ժամեր 6-րդ, 9-րդ դաս-ում, աշխորհրդի ուժերով կազմակերպված ռադիոհաղորդում:
 
Ողջ օրը դպրոցում տիրում էր տոնական բարձր տրամադրություն:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.