News

Եկամտաբեր շատրվաններ

Featured 2013-03-15

Աշխարհի տարբեր ազգերի ներկայացուցիչներ մետաղադրամներ են նետում շատրվանների և ջրհորների մեջ: Ոմանց համար դա կրկին այդ երկիր վերադառնալու հնարավորություն է, ոմանց համար` կարծրացած ավանդույթ, իսկ ոմանց համար էլ` ստացված ռեսուրսները խելամտորեն բաշխելու հնարավորություն: Բոլոր ազգերի ներկայացուցիչներն էլ նետում են մանրադրամներ հատկապես այն վայրերում, որոնք պատմականորեն հայտնի են նման ավանդույթով: Թվենք դրանցից մի քանիսը:

Թերևս ամենահայտնի մանրապահ շատրվաններից է Հռոմի «Ֆոնտանա դի Տրևի» շատրվանը: Ասում են` եթե մեջքով կանգնես շատրվանին և մետաղադրամ նետես աջ ձեռքով ձախ ուսի վրայով, ապա կվերադառնաս Հռոմ: Նախկինում զբոսաշրջիկներն ընդամենը մեկ մանրադրամ էին նետում` Հռոմ վերադառնալու ցանկությամբ: 

Սակայն այսօրվա հնարավորությունների դեպքում` արդեն երեքը: Խնդիրը, իհարկե, ոչ թե հնարավորությունների, այլ նոր ավանդույթների մեջ է, որոնց համաձայն` զբոսաշրջիկները մեկ մետաղադրամ են նետում Հռոմ վերադառնալու, մյուսը` նոր սիրավեպի և երրորդը` ամուսնության համար: Հավատալ, թե ոչ, ավանդույթն այդպիսինն է: Պարզապես ամեն ինչ կախված է սեփական նախախնամության աստիճանից և դրամապանակի պարունակությունից: Ի դեպ, Հռոմում բազմաթիվ ժամանցի վայրեր, հանգստի տեղեր ասոցացվում են «Տրևի» շատրվանի հետ: Նույնիսկ շատրվանի հարակից տարածքում գործում է Trevi Hotel 3-աստղանի հյուրանոցը
 
Հաշվի առնելով Իտալիա այցելող զբոսաշրջիկների թիվը` «Տրևի» շատրվանը ֆինանսական ռեսուրսների իսկական աղբյուր է: Շատրվանի հատակին կուտակվող մետաղադրամները հավաքելու, մաքրելու և բաշխելու ուղղությամբ աշխատող վարչությունը և Հռոմի Կաթողիկե եկեղեցին օգտագործում են շատրվանից ստացված գումարները բարեգործական հիմունքներով: 
 
2012թ. առաջին կիսամյակի ընթացքում «Տրևի» շատրվան են նետել ավելի քան կես միլիոն եվրո արժողությամբ մանրադրամ: Կաթողիկե եկեղեցին պարբերաբար հավաքում է շատրվաններից դուրս բերված մանրադրամները և այդ գումարով հոգում սննդի մատակարարումն անօթևանների համար: 
 
2012թ. «Տրևի» շատրվանից դուրս է բերվել 940,000 եվրոյի արժողությամբ մետաղադրամ: Հռոմի շատրվանների վերահսկման գծով վարչության ներկայացուցիչների մեկնաբանությամբ` սխալ և չափազանցված կլինի անվանել շատրվանից հավաքված գումարների օգտագործումը որևէ տեսակի բիզնես. պարզապես օգուտ ես քաղում և խելամտորեն օգտագործում ստացված ռեսուրսները, նշել են ներկայացուցիչները (5-աստղանի հյուրանոցներ Հռոմում4-աստղանի հյուրանոցներ Հռոմում, 3-աստղանի հյուրանոցներ Հռոմում): 
 
Բացի Հռոմի շատրվանից` մետաղադրամներով հարուստ են նաև Լաս Վեգասի շատրվանները, որտեղ, ըստ նախախնամության, մանրադրամ են նետում հաջողության համար: Caesars Palace հյուրանոցի շատրվանից, օրինակ, ամեն տարի հավաքվում է մոտ 10.000 ամերիկյան դոլարի արժողությամբ մանրադրամ, որը նվիրատվության հիմունքներով տրամադրվում է Simon Youth հիմնադրամին, որն իր հերթին կրթաթոշակներ է շնորհում երեխաներին: Ի դեպ, մետաղադրամները հավաքում են հատուկ պատրաստված փոշեկուլներով: 
 
Բացի այդ` զբոսաշրջիկները նետում են մանրադրամներ Լաս Վեգասի MGM Resorts-շատրվանների և ջրհորներ ունեցող արձանների մեջ: Եվ կրկին անգամ կուտակված ռեսուրսներն օգտագործվում են բարեգործության համար: Այդպես, օրինակ, նախորդ տարի Bellagio համալիրը նվիրաբերել է 12,000 ամերիկյան դոլար Habitat for Humanity հիմնադրամին: Ամեն տարի այդ գումարը բաշխվում է մի քանի կազմակերպությունների միջև, որոնք գրանտների դիմում հայտ են ներկայացրել:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.