News

«Մենք քաջ ազգի զավակներն ենք»

Educational 2014-09-24

Գավառի թիվ 5 հիմնական դպրոցում անցկացվեց «Մենք քաջ ազգի զավակներն ենք» խորագիրը կրող տոնական հանդիսություն` նվիրված ՀՀ անկախության հռչակման 23-րդ ամյակին: Դպրոցը կարծես նոր շունչ էր ստացել: Ամենուրեք ծածանվում էին եռագույն դրոշներ, միջանցքը ձևավորված էր պատի թերթերով, բացիկներով և փուչիկներով:
Միջոցառումների շարքը սկսվեց 1-9-րդ դասարանների շքերթով: Յուրաքանչյուր դասարան դպրոցի հրապարակ մտավ հետաքրքիր մտահղացումներով հայրենասիրական երգերի ներքո:
 
Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզի ԿՄՍ վարչության պետ Գ. Բադալյանը, ԿՄՍ-ի գլխավոր մասնագետ պարոն Կ. Զազյանը, Արցախյան ազատամարտի մասնակիցներ Հ. Միրիբյանը և Հ. Ղաջոյանը:
 
Դպրոցի տնօրեն Ս. Արզաքանյանը տոնական օրվա առթիվ ողջունեց ու շնորհավորեց հյուրերին, ծնողներին, աշակերտներին և պատվոգրեր հանձնեց «Լողափնյա հանդբոլ» մարզաձևի հանրապետական մրցումներում երրորդ տեղը զբաղեցրած աշակերտներին: Հյուրերը ևս ողջունեցին և շնորհավորեցին  Անկախության օրվա  առթիվ:
 
Այնուհետև ներկաները հայոց եռագույնի շուրջ բռնեցին ավանդական շուրջպարը, որի խորհուրդն է լինել միասնական և միասին կերտել մեր անկախ Հայաստանի լուսավոր ապագան: Ապա սկսվեցին սպորտային խաղերը:
 
Միջոցառումից հետո 7-9-րդ դասարանների աշակերտները այցելեցին Գեղարքունիքի երկրագիտական թանգարան` «Անկախության ուղին» խորագրով լուսանկարների ցուցադրությունը դիտելու:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.