News

Տոնդ շնորհավոր, հայրենի'ք

Educational 2014-09-24

Անկախությունն արդեն 23 տարի իր ամուր թևերով գրկել է Հայաստանը: Մեր երկիրն ունի ազատ, անկախ, ինքնիշխան կարգավիճակ: Այդ օրը համայն հայությունը նշում է մեծ շուքով ու ոգևորությամբ:
Ոգևորությամբ նշեց այդ կարևորագույն օրը նաև Սևանի թիվ 1 հիմնական դպրոցը, որտեղ մի շարք միջոցառումներ անցկացվեցին` դասղեկի ժամեր, կինոդիտումներ, սպորտլանդիաներ:
 
Դպրոցում տիրում էր տոնական տրամադրություն, հնչում էին հայրենասիրական երգեր, ասմունք: Դպրոցի հրապարակը շքեղ զարդարված էր, անմեղ երեխաների ժպտուն դեմքերը, ժիր աշակերտների վառվռուն աչքերը և հասուն մարդկանց համբերատար, սպասումով լի հայացքները լցված էին խորը ակնկալիքով:
 
Դպրոցի տնօրեն Ա. Նիկողոսյանը շնորհավորեց բոլորին համաժողովրդական տոնի կապակցությամբ և ավելացրեց, որ նրանք լինեն հայրենիքի համար արժանի զավակներ, քանզի. «Աստված մեզ Հայստան երկիր է տվել որպես բնակավայր, որպես հայրենիք, որպես տուն: Իսկ հայը չի կարող իր տունը, իր օջախը, իր ընտանիքը չսիրել և չպահպանել»:
 
Ավանդույթ է դարձել, որ այդ հիշարժան օրը դպրոցի գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտները պարգևատրվեն գովասանագրերով, իսկ այն աշակերտները, ովքեր մասնակցել են տարբեր մրցույթների, օլիմպիադաների, ինտելեկտուալ խաղ-մրցույթների, պարգևատրվեցին պատվոգրերով, հավաստագրերով:
 
Միջոցառումը շարունակական էր. երեկոյան խարույկի շուրջ հավաքված տնօրենությունը, աշակերտները, ծնողները, համայնքի բնակիչները խրոխտ ձայներով հնչեցրեցին հայրենասիրական երգն ու պարը, իսկ հրավառությունն էլ ավելի վեհացրեց անկախության մեծ խորհուրդը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.