News

Հաղթողները պարգևատրվել են

Educational 2014-09-24

Կայացել է «Իմ ընտանիքի պատմությունը» շարադրությունների մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:
Շնորհավորելով ներկաներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականը հայտարարված է ընտանիքի տարի:
 
Այդ շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարել էր շարադրությունների մրցույթ, որին մասնակցել են հանրապետության բոլոր մարզերի և Երևանի 8-12-րդ դասարանների աշակերտները:
 
Մասնակցության համար շնորհակալություն հայտնելով  մրցույթի հաղթողներին՝ Մ. Մկրտչյանը նշել է.«Հայ մարդը իր անհատականությունը չի պատկերացնում ընտանիքից դուրս, «ես» ասելով` նա հասկանում  է իր ընտանիքը: Այսինքն՝ մեզ համար ընտանիքը անձի ինքնության և անհատի ինքնադրսևորման ձև է:
 
Ընտանիքը նաև սիրո արտահայտման առաջին կարևրո վայրն է. սիրել ընտանիքը, նշանակում է սիրել ինքդ քեզ, ծնողներին, քրոջը, եղբորը, հարազատին, վերջապես երկիրը: Մարդու որակն ու տեսակը մեծապես կախված է ընտանիքից: Ես մաղթում եմ, որ Դուք բարձր որակական  հատկանիշներով օժտված ընտանիքների ներկայացուցիչներ դառնաք»: 
 
Մրցութային հանձնաժողովի ընտրած 10 լավագույն  շարադրությունները կտպագրվեն «Կրթություն» շաբաթաթերթում:
 
Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.