News

Մխիթարյանը բաց կթողնի Սերբիայի դեմ խաղը

Sports 2014-09-23

Հենրիխ Մխիթարյանը, ով վնասվածք էր ստացել «Մայնցի» դեմ խաղում, կվերսկսի ֆուտբոլային հանդիպումները հոկտեմբերի 18-ից ոչ շուտ:
Բորուսիայում խաղացող Մխիթարյանից բացի, վնասվածքներ ունեն նաև Մարկո Ռոյսը, Յակուբ Բլաշչիկովսկին, Նուրի Շահինը, Իլկայ Գյունդոգանը և Օլիվեր Կիրխը:
 
Ամենայն հավանականությամբ հայ ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել Քյոլնի դեմ 8-րդ տուրի խաղին:
 
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը բաց է թողնելու Սերբիայի հավաքականի դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 11-ին Երևանում:
 
Այժմ նրա ոտքը գիպսի մեջ է։ Առաջիկայում կիսապաշտպանը կանցնի ևս մեկ բուժզննում, որը ցույց կտա նրա վերականգնման ստույգ ժամկետը:
 
Աղբյուրը` sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.