News

Անկախության 23-րդ ամյակը

Educational 2014-09-22

23 տարի առաջ սեպտեմբերի 21-ին Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրեցին` անկախությունն ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ և երկրի հետագա զարգացման անշեղ ուղի:
Խորհրդային Հայաստանի քաղաքացիների 94,99 տոկոսն «այո» ասաց անկախությանը:
 
Վանաձորի Մովսես Խորենացու անվան համար 17 ավագ դպրոցում սեպտեմբերի 21-ի կապակցությամբ անցկացվեցին բազմաբնույթ միջոցառումներ:
 
Սեպտեմբերի 18-ին «Օգնություն և իրավունք» ՀԿ նախագահ, փաստաբան Սերգեյ Հարությունյանը Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում 11-րդ  և 12-րդ դասարանի աշակերտների հետ անցկացրեց սեմինար-պարապմունք:
 
Դպրոցի աշակերտների միջև անցկացվեցին հրաձգության, զենքի տիրապետման և մի շարք այլ մրցույթներ: Աշակերտները ՆԶՊ-ի ուսուցիչ Ռ. Մադարյանի ուղեկցությամբ այցելեցին Վանաձորի ազատամարտիկների պանթեոն:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.