News

Խաղն ավարտվել է ոչ ոքի

Sports 2014-09-17

«Մեծ սաղավարտի» 2014թ. առաջնության շրջանակներում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի և Վիշվանաթան Անադի միջև անցկացված խաղում գրանցվել է ոչ ոքի:
Պարտիան ավարտվել է 34-րդ քայլում: Հայ գրոսմայստերը խաղացել է սևերով:
 
Տուրի մյուս պարտիայում ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը սպիտակներով հաղթել է իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսին:
 
Երրորդ տուրից հետո Անանդն ունի 7 միավոր, Արոնյանը՝ 5, Պոնոմարյովը՝ 3, իսկ Վալյեխոն՝ 1:
 
Բիլբաոյում հաղթանակի համար տրվում է 3 միավոր, ոչ ոքիի համար՝ 1:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.