News

Կտրվի մեկնարկը Արամ Խաչատրյանի անվան միջազգային երկրորդ փառատոնի

Featured 2014-09-16

Ս.թ. սեպտեմբերի 16-ից դեկտեմբերի 4-ն անց է կացվելու Արամ Խաչատրյանի անվան միջազգային երկրորդ փառատոնը, որը նախաձեռնել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, և իրականցվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Փառատոնի ընթացքում նվագախումբը կհյուրընկալի այնպիսի ճանաչված երաժիշտների, ինչպիսիք են ջութակահարներ Աննա Տիֆուն (Իտալիա), Նին Ֆենը (Չինաստան), Մոնե Հաթթորին (Ճապոնիա), աշխարհահռչակ ջութակահար և մանկավարժ Զախար Բրոնը (Գերմանիա), դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին  (Իտալիա/Ուկրաինա), թավջութակահար Ֆիլիպ Հայըմը (Միացյալ Թագավորություն), հանրահայտ մեցցո-սոպրանո Մարիա Դոմաշենկոն (Ռուսաստան), դիրիժոր Էդեր Պաոլոզին (Բրազիլիա) և Ֆու Տոնգ Վոնգը (Չինաստան), ինչպես նաև Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը (գեղ. ղեկ. Հ. Չեքիջյան), «Երևան» պետական փողային նվագախումբը (գեղ. ղեկ. Հ. Հովակիմյան), Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն:
 
Փառատոնի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլային կազմերը կշարունակեն արդեն ավանդական դարձած համերգները, որոնց ընթացքում կհնչեն արևմտաեվրոպական և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, այսպես`  կհնչեն Չայկովսկու, Շոստակովիչի, Խաչատրյանի, Բրիտտենի, Ռիմսկի-Կորսակովի, Ռախմանինովի, Դեբյուսիի ստեղծագործությունները, ինչպես նաև   Դանիայի ազգային հիմնի թեմաներով Չայկովսկու «Տոնական նախերգանքի» և աշխարհահռչակ չինացի կոմպոզիտոր Ֆու Տոնգ Վոնգի հեղինակած սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերաները:
 
Առանձին համերգային ծրագրեր կնվիրվեն Վլադիմիր Բալյանի 90, Գեղունի Չթչյանի 85, Ավետ Գաբրիելյանի 115, Սոս Սարգսյանի 85, Գևորգ Վարդանյանի 90, Մկրտիչ Դաշտոյանի 100, Վլադիմիր Սպիվակովի 70, Արշիլ Գորկու 110, Երվանդ Քոչարի 115, Վազգեն Սարգսյանի 55, Յուրի Դավթյանի 85, Ռիմսկի-Կորսակովի 170, Գալուստ Գյուլբենկյանի 145, Կոմիտասի անվան պետական լարային քառյակի հիմնադրման 90, Երևանի պետական համալսարանի 95, «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերության 70-ամյակներին:
Փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 4-ին համերգային ծրագրով:
 
Աղբյուրը` mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.