News

Սթրեսը` վաղաժամ մահվան պատճառ

Featured 2014-09-15

Ժամանակակից աշխարհում սթրեսն ու լարվածությունը շարունակում եմ մնալ մեր կենսակերպի անհաղթահարելի և միաժամանակ անբաժանելի խոչընդոտները` անկախ այն գիտակցումից, որ դրանք կարող են մեծապես վնաս հասցնել առողջությանը:

Օրեգոնայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպիսի հետևանքներ ու ազդեցություններ է ունենում սթրեսը մարդկանց վրա:

Հետազոտվել է սթրեսի 2 հիմնական տեսակ՝ ամենօրյա հօգսերի՝ աշխատանքի, ընկերների և հարազատների հետ վեճի արդյունքում առաջացած, և աշխատանքից ազատվելու կամ հարազատի մահվան դեպքում առաջացած սթրես:

Գիտնականները գնահատել են 1293 տղամարդու տվյալները, պարզել` ինչ սթրեսային իրավիճակներում են հայտնվել մասնակիցները 1989թ.-ից մինչև 2005 թվականները:
 
Արդյունքները բավականին խոսուն են` նշված ընթացքում տղամարդկանց 43%-ը մահացել է:
Աղբյուրը` www.tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.