News

Ներկայացվել է երրորդ մոնիթորինգի զեկույցը

Educational 2014-09-12

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման` ներկայացվել է ՀՀ կրթության և գիտության և ՀՀ հատուկ կրթական հաստատությունների երրորդ մոնիթորինգի զեկույցը երեխաների իրավունքների վիճակի վերաբերյալ:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հասարակական դիտորդների խումբը  ստեղծվել է տարիներ առաջ նախարարի նախաձեռնությամբ, որում ներգրավվել են երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններ:
 
«Խումբն անկախ կառույց  է, որն այս տարիների ընթացքում բավականին արդյունավետ աշխատել է, մեզ օգնել է հատուկ կրթական հաստատություններում երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակը ճիշտ գնահատելու: Ընդ որում` խնդրո առարկա է  եղել ոչ միայն երեխայի կրթության իրավունքի, այլ նաև վերջինիս զուգորդված այլ իրավունքների պաշտպանությունը…»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը:
 
Զեկույցը, որին աջակցել է Գերմանիայի Դաշնության Հանրապետությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստանը և իրականացվել է Ֆրանս-Հայկական Զարգացման Հիմնադրամի կողմից, պատրաստվել է հանրային դիտորդական խմբի կողմից 2013թ. մայիս հոկտեմբեր ամիսներին 22 հատուկ կրթական հաստատություններում հանրային դիտորդական խմբի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում: 
 
Ծրագրի նպատակն է խթանել և պաշտպանել երեխաների իրավունքները հատուկ կրթական հաստատություններում՝ ներդնելով երեխաների իրավունքների անկախ մոնիտորինգի մեխանիզմ:
 
2013թ. մոնիտորինգի ենթարկված 22 հատուկ կրթական հաստատություններում խնամք է մատուցվում 2,106 երեխաների, որոնցից` 1230 երեխա՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և 876 երեխա` Տարածքային կառավարման նախարարության ենթակայության հաստատություններում: 
 
Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.