News

Նախաձեռնություններ` միտված հայրենասիրական դաստիարակությանը

Educational 2014-09-10

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի` հանրակրթական ուսումնական հաստատություններում հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների իրականացմանն առնչվող համաձայնություն է ձեռք բերվել, կնքվել է հուշագիր:
Այսպես` «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ ստեղծելու և նրանց արդյունավետ գործունեությանն օժանդակելու վերաբերյալ ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների և «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր:
 
Նախարար Սեյրան Օհանյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ երիտասարդ սերնդի ռազմահայրնեասիրական դաստարակությունը պետք է սկսվի դպրոցներից:
 
Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` վերոնշյալ հուշագրով կյանքի է կոչվում հերթական ռազմավարական ծրագիրը, կառավարության տեսակետն առ այն, որ ռազմահայրենասիրական խնդիրները կրթական համակարգում արդիականացման, վերանայման և առավել համակարգված գործունեության կարիք ունեն: 
 
«Երկրապահ կամավորականների միության» նախագահ Մանվել Գրիգորյանն իր հերթին նշել է, որ այս նախաձեռնությամբ կարևոր օր է բացվում մեր նորաստեղծ պետության պատմության մեջ կառավարության մակարդակով ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված գործընթացները համատեղելու տեսանկյունից: 
 
Համաձայն հուշագրի` կողմերը պարտավորվում են ՀՀ հանրակրթական հաստատություններում սովորողների հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումներ իրականացնել` յուրաքանչյուր ուստարվա համար համատեղ մշակելով և հաստատելով միջոցառումների ցանկ ու ժամանակացույց, ինչպես նաև ընդլայնել հայրենաճանաչությանն ու հայրենագիտությանն առնչվող սովորողների հետաքրքրությունների ու նախասիրությունների բավարարման հնարավորությունները:
 
Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.