News

Բարձրագույն կրթության ոլորտում տարվող սոցիալական քաղաքականությունը

Educational 2014-09-09

Կրթական ոլորտին առնչվող միջազգային և տեղական հանդիպումները և այցերը շարունակական բնույթ են կրում: Այսպես, ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Եվրոպական միության Բարձրագույն կրթության սոցիալական ուղղվածության ուսումնասիրությամբ զբաղվող "PL4SD" փորձագետների խմբի հետ:
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ողջունելով  նրանց՝ ներկայացրել է բարձրագույն կրթության ոլորտի ՀՀ կառավարության սոցիալական քաղաքականությունը: Կ. Հարությունյանը նշել է, որ Հայաստանը Բոլոնիայի գործընթացի համատեքստում իրականացրել է մի շարք կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ, ինչպես նաև մշակել է սոցիալական աջակցության փաթեթ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների համար:
 
Կատարվել են օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնք հնարավորություն են տալիս պետության ամրագրած  սոցիալական խմբերին օգտվել ուսման վարձի զեղչերից: Ուսման վարձի  զեղչեր են նախատեսված անապահովության համակարգում հաշվառված ընտանիքների ուսանողների,  բազմազավակ ընտանիքների, սոցիալական կարգավիճակ ունեցող և հաշմանդամ ուսանողների համար:
 
Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողների համար բարձրագույն կրթությունն անվճար է, պետությունը մրցութային կարգով փոխհատուցում է նաև բանակից զորացրվածների կրթությունը:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև "Լույս" հիմնադրամի գործունեությանը, ուսման վարձերի սահմանման ընդհանուր սկզբունքներին  և մի շարք այլ հարցերի:
 
Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.