News

Հենրիխ Մխիթարյանը կվերսկսի մարզումները

Sports 2014-09-09

Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Հայաստան-Դանիա խաղում վնասվածք ստացած հայ ֆուտբոլիստը կշարունակի մարզումները:
25-ամյա ֆուտբոլիստը մարզումները կվերսկսի սեպտեմբերի 9-ին:
 
Նա կկարողանա մասնակցել «Ֆրայբուրգի» դեմ սեպտեմբերի 13-ին կայանալիք հանդիպմանը Գերմանիայի առաջնության երրորդ տուրում։
 
Հիշեցնենք, որ 71-րդ րոպեին փոխարինված Մխիթարյանը բացել էր խաղի հաշիվը, սակայն Հայաստանի հավաքականը խաղավարտին 1։2 հաշվով պարտվել էր։
 
Աղբյուրը՝ sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.