News

Կրթական ոլորտի հարցերն ուշադրության կենտրոնում են

Educational 2014-09-05

Նոր ուսումնական տարվա մեկնարկի, կրթական ոլորտին վերաբերող խնդիրների քննարկման շրջանակներում շարունակվում են ՀՀ կրթության և գիտության նախարարի աշխատանքային այցերն ու հանդիպումները:
Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքի տեղեկատվական բաժնի հաղորդման` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել կրթական ոլորտին առնչվող հարցերի քննարկման շրջանակներում:
   
Այսպես ՀՀ կրթության և գիտության նախարարը «Էրեբունի» պետական բժշկական քոլեջում հանդիպել է ՀՀ ԿԳՆ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:
 
Ինչպես նշվել էր ավելի վաղ, կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու կրթական համակարգի շարունակական կատարելագործմանը վերաբերող հարցերը՝ առաջնահերթ համարելով գիտելիքով զինված և կրթված հասարակություն ունենալու անհրաժեշտությունը:
 
Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.