News

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Դանիա

Sports 2014-09-05

Սեպտեմբերի 4-ին վերականգնողական ծրագիրն անցկացրած Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Կոպենհագեն՝ նախապատրաստվելու Հայաստան-Դանիա կայանալիք խաղին:
Սեպտեմբերի 7-ին Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կմրցի Դանիայի ազգային հավաքականի հետ:
 
Հանդիպումը կսպասարկի ռումինական մրցավարական խումբը Ալեքսանդրու Տուդորի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Աուրել Օնիցան և Օկտավիան Սովրեն:
 
Չորրորդ պաշտոնյան է Ռադու Գինգուլեացը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Կրիստիան Բալայը և Սեբաստիան Կոտլեսկուն:
 
Աղբյուրը՝ www.ffa.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.