News

Ուսումնական տարին Երևանի թիվ 75 դպրոցում

Educational 2014-09-04

Սեպտեմբերի 1-ը թիվ 75 հիմնական դպրոցը նշեց առանձնատուկ հանդիսավորությամբ: Հենց այդ օրը լրացավ դպրոցի 40-ամյակը: Ամենուր թևածում էր տոնական պայծառ տրամադրությունը:
Աշակերտների ձեռքին ծածանվող գունագեղ դրոշակները, դպրոցական բակի հետաքրքիր ձևավորումը, դեպի երկինք բարձրացող փուչիկներն ու սավառնող աղավնիները միայն ընդգծում էին օրվա նշանակությունը:
 
Հետաքրքիր ու բովանդակալից կազմակերպված միջոցառումը հարուստ էր ուրախ երգերով և պարային համարներով:
 
Աշակերտները, ծնողները, ինչպես նաև դպրոցի հյուրերը մեծ բավականություն ստացան կազմակերպված միջոցառումից, որը հեղինակել  էր Նվ. Հակոբյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.