News

Ամենատարօրինակ, թանկարժեք և հաճախ մոռացվող իրերը հյուրանոցներում

Featured 2013-03-14

Լիակատար հանգիստը ենթադրում է, որ կարելի է ավելի թեթև նայել առօրյային, մոռանալ հոգսերի և մտատանջող խնդիրների մասին, սակայն դա չի նշանակում, որ պետք է ամբողջովին անուշադրության մատնել սեփական երեխաներին կամ իրերը հանգստի ժամանակ:

Հենց այդպես էլ հաճախ պատահում է, երբ հյուրանոցներում հանգստացողները մոռանում են ամենամանրուքային իրերից սկսած մինչև թանկարժեք իրերը և նույնիսկ սեփական երեխաներին: Ամեն տարի հյուրանոցները (Բանգկոկի հյուրանոցները` http://www.inlobby.com/r/bangkok.html), Բարսելոնի հյուրանոցները` http://www.inlobby.com/r/barcelona.html)  հրապարակում են մոռացված իրերի ցուցակը` տարանջատելով դրանք ամենատարօրինակ իրերից մինչև ամենաշատ մոռացվող իրերը: 2010-2012թթ. հյուրանոցներում մոռացվել են 2,900,000 ամերիկյան դոլարի արժողությամբ իրեր:

Ըստ հյուրանոցների հրապարակած տվյալների` կան ոչ միայն ամենից շատ մոռացված իրեր, այլև ամենատարօրինակ և ամենաթանկարժեք իրերի մոռացության դեպքեր: Ամենատարօրինակ և թերևս նախադեպը չունեցող մոռացության դեպքն է երեխային թողնելը հյուրանոցում: Այդ դեպքը գրանցվել է 2011թ. անգլիական Վինչեստերում (http://www.inlobby.com/r/winchester.html), երբ երիտասարդ զույգը հյուրանոցի սենյակում մոռացել է 18 ամսական երեխային: Երիտասարդ զույգը շտապելիս է եղել հարսանյաց հանդեսի և մոռացել է փոքրիկին հյուրանոցի համարում, որտեղ նրան գտել են հյուրանոցի աշխատողները: Մի քանի րոպեներ անց մոռացկոտ ծնողները վերադարձել են երեխայի հետևից: 
 
Ուսումնասիրելով և հավաքագրելով աշխարհի տարբեր երկրների (http://www.inlobby.com/r/paris.html) հյուրանոցներում ամենից շատ մոռացվող իրերը` ստացվում է հետևյալ վիճակագրական պատկերը: Այսպիսով, հյուրանոցներում ամենից շատ մոռացվում են հետևյալ իրերը` 
 
- Փչովի ծովափնյա խաղալիքներ
- Ակնոցներ 
- Ներքնազգեստ 
- Նոթատետրեր
- Բջջային հեռախոսների մարտկոցներ
- Գրիչներ
- Համակարգիչների մարտկոցներ 
- Ատամի էլեկտրական խոզանակներ
- Գրքեր
- iPad-ներ 
- Ականջակալներ
- Տան բանալիներ
- Ոսկե զարդեր 
 
Ամենաթանկ մոռացված իրերը հյուրանոցներում` 
- Ֆերարի մակնիշի մեքենայի բանալի 
- 5,000 ամերիկյան դոլար արժողությամբ ամուսնական մատանի
- Վերա Վանգայի դիզայնով պատրաստված հարսանյաց զգեստ 
- 3.000 դոլար արժողությամբ Ռոլեքս ապրանքանիշի ժամացույց 
- Կաշվե գոտիներ
- Պոկերի բացովի սեղանիկ 
- Մինի սառնարան 
- Սիգարների հավաքածու 
Ամենատարօրինակ մոռացված իրերը հյուրանոցներում` 
- Արհեստական աչք
- Արհեստական ոտք
- Վանականի վերնազգեստ 
- Արհեստական ատամներ 
- Մասունքներով արկղ 
- Մոգության իրեր (խոտաբույսեր, սև մոգության ասեղներ և այլն)
- Կեղծամներ 
- Երաժշտական իրեր, հիմնականում` շեփոր 
- Վարսահարդարման իրերով պայուսակ 
- Կենդանի թռչուն վանդակի մեջ: 
 
Մեծ Բրիտանիայի (http://www.inlobby.com/r/london_united kingdom.html) հյուրանոցները հիմնականում նվիրաբերում են մոռացված իրերը բարեգործական հիմնադրամներին, եթե դրանք չեն գտնում իրենց հասցեատերերին: Մինչդեռ որոշ հյուրանոցային ցանցեր նույնիսկ ստեղծել են առցանց կայք, որտեղ վաճառքի են հանում հյուրանոցում մոռացված իրերը: 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.