News

Կրթական ոլորտն ուշադրության կենտրոնում է

Educational 2014-09-03

Արարատի մարզի Մասիս քաղաքում և Վարդաշեն համայնքում 2014-2015թթ. ուսումնական տարվա մեկնարկը նշանավորվեց նորակառույց և հիմնանորոգված դպրոցների բացմամբ:
Արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և այլ պաշտոնական այրեր:
 
Ուսումնական հաստատությունները համալրվել են նոր գույքով, ուսումնական պարագաներով և աշակերտների համար անհրաժեշտ այլ միջոցներով:
 
ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով բոլորին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ վարչապետը նշել է, որ իր համար այդ օրը կրկնակի ուրախություն է լինել նորակառույց և հիմնանորոգված դպրոցներում:
 
«Հայ ժողովրդի ապագան գիտելիքն է, և ես ցանկանում եմ խնդրել, հորդորել մեր աշակերտներին այս ոսկե տարիներն օգտագործել արդյունավետ ու ձեռք բերել հնարավորինս շատ գիտելիք»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
 
Վարչապետը հավաստիացրել է, որ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու կրթական համակարգի շարունակական կատարելագործմանը վերաբերող հարցերը՝ առաջնահերթ համարելով գիտելիքով զինված և կրթված հասարակություն ունենալու անհրաժեշտությունը:
 
Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.