News

ԱԻՆ. սպասվում են սելավներ և վարարումներ

Featured 2013-03-14

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով (մարտի 12-ի համեմատ կգրանցվի 8-10 աստիճան տաքացում), ինչպես նաև մարտի 18-ին սպասվող տեղումների հետևանքով կարագանա կիսահալված վիճակում գտնվող ձյան հալոցքը: Այս մասին հայտնել են ԱԻՆ համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները և տեղեկացրել, որ գետերում սպասվում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որի հետևանքով հնարավոր է ափամերձ տարածքների և բնակավայրերի ջրածածկում:

«Թող տպավորություն չստեղծվի, թե մեծ աղետ է սպասվում: Ուղղակի կարևոր է, որ մարդիկ իմանան, որ կա վտանգ և այն չվերածվի աղետի, մարդկանց վնաս հասցնող դժբախտության»,- ասել է ԱԻՆ լրատվական ծառայության պետ Նիկոլայ Գրիգորյանը:

Հայաստանում նմանատիպ երևույթ դիտվել է 2004թ. մարտի 5-6-ն ընկած ժամանակահատվածում, երբ ձյան ծածկի բարձրությունը 2-3 անգամ փոքր էր, քան ներկայումս: Դիտված (նմանատիպ ջերմային ֆոն կանխատեսվում է հենց մարտի 15-17-ին) օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով գետերի մեծ մասում, մասնավորապես` Դեբեդի, Հրազդանի, Քասախի, Ախուրյանի և Արփայի գետավազաններում դիտվեցին վտանգավոր և անբարենպաստ ելքեր:
 
ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ` հանրապետության մարզային փրկարարական վարչությունները տեղեկացվել են եղանակի սպասվող փոփոխությունների ու հնարավոր ջրածածկումների վերաբերյալ և տեղի մարզպետարաննների համապատասխան ծառայությունների հետ սկսել են իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ։
 
Դեռևս փետրվարի վերջին ԱԻ նախարար Ա. Երիցյանը գրությամբ ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` 2013 թ. գարնանային վարարումների և սելավների վտանգներից ՀՀ բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները, գյուղատնտեսական հողատեսքերն ու բնակչության գույքը պաշտպանելու նպատակով ՀՀ ԱԻՆ կողմից գետերի, հեղեղատարերի և սելավատարերի հուների հեղեղավտանգ հատվածների ուսումնասիրությունների արդյունքում մշակված անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկություններ։
 
Աղբյուրը` PanARMENIAN.Net 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.