News

Հաստատվել է մտքի ուղղակի փոխանցումը

Featured 2014-09-02

Մարդկային մտավոր կարողությունների և նոր տեխնոլոգիաների համագործակցությունը ևս մեկ առանցքային բացահայտման հնարավորություն է տվել:
Այսպես, հնդիկ գիտնականն իր ֆրանսիացի գործընկերոջը հաղորդագրություն է փոխանցել «մտքի ուժով»: Սա առաջին դեպքն է, երբ մարդկանց հաջողվել է տեղեկատվություն փոխանցել անմիջապես ուղեղից ուղեղ:
 
Էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի (ЭЭГ) տեխնոլոգիայի շնորհիվ գիտնականներին հաջողվել է համեմատել մտքերն ուղեղի էլեկտրական ազդակների հետ: Եթե նախկին հետազոտությունների ժամանակ մարդու ուղեղում վերարտադրվող տեղեկատվությունը ազդակներ էր փոխանցում սարքին, ապա այս անգամ հաջողվել է տեղեկության փոխանցման գործընթացում ներգրավել մեկ այլ մարդու:
 
Փորձարկման ընթացքում կամավորականը ողջույնի տեսքով «մտավոր հաղորդագրություն» է ուղարկել Ֆրանսիայում գտնվող մասնակցին: Այնտեղ համակարգիչը «թարգմանել է» ողջույնը, որից հետո էլեկտրական խթանիչների օգնությամբ հաղորդել է ստացված մտքերը երկրորդ մասնակցին, որի ուղեղում սենսոր է փոխպատվաստված եղել:
 
Ուղեղի ալիքները «կարդալու» տեխնոլոգիան մշակվել է “Axilum Robotics”, “Starlab Barcelona” ընկերությունների, Բարսելոնայի համալսարանի և Հարվարդի բժշկական դպրոցի համագործակցության շրջանակներում:
 
Աղբյուրը` www.tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.