News

Քաղցկեղի հայտնաբերումը կդառնա առավել արդյունավետ

Featured 2014-09-01

Գիտնականների ստեղծած նոր սարքն էական նշանակություն կստանա քաղցկեղի հայտնաբերման նպատակով անցկացվող հետազոտություններում:
Գործընթացն առավել արդյունավետ է հատկապես այն պարագայում, երբ անհրաժեշտություն է առաջանում ախտորոշել մետաստազների ձևավորման առկայությունը:
 
Սարքի մեծությունը չի գերազանցում մետաղադրամի չափերը: Այն դասակարգում է քաղցկեղի բջիջները ձայնային ալիքների միջոցով, իսկ թեսթավորման ողջ գործընթացն իրականացվում է հնարավորինս նուրբ` չվնասելով բջիջները:
 
Ի տարբերություն նախկինում անցկացված թեսթավորման` գիտնականներն այս անգամ արդեն անուղղակի ձայնային ալիքներ են կիրառում:
 
Փորձարկումների արդյունքում սարքի տեսադաշտում են հայտնվել 71% քաղցկեղի բջիջներ, իսկ մոտ ժամանակներս գիտնականները սարքը կկիրառեն կլինիկական պայմաններում:
 
Աղբյուրը`  www.tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.