News

Ճապոնիայում կան զոհեր շոգերի պատճառով

Featured 2014-08-26

Ճապոնիայում շարունակվող շոգերի պատճառով, մեկ շաբաթվա ընթացքում մոտ 5.200 մարդ է հոսպիտալացվել ջերմային հարվածով, իսկ հինգ հոգի՝ մահացել, ասված է Ճապոնիայի հրդեհային անվտանգության վարչության հաղորդագրությունում, որի պատասխանատվության տակ է գտնվում շտապօգնության ծառայությունը:
Ամենաշատ տուժողները գրանցվել են Տոկիոյի շրջանում՝ 617 մարդ: Տուժածների մեծ մասը տարեց մարդիկ են:
 
Ճապոնիայում օգոստոսի երկրորդ շաբաթը նշանավորվել է ջերմաստիճանի իջեցմամբ՝ «Հալոն» ցիկլոնի առնչությամբ: Այդ ժամանակ Ճապոնիայի մեծ մասում ջերմաստիճանը ցերեկվա ընթացքում եղել է մոտ 33 աստիճան: Սակայն անցած շաբաթ այն կրկին հասել է 35 աստիճանի:
 
Ջերմաստիճանի բարձրացման կապակցությամբ օդերևութաբանները կոչ են անում մարդկանց երկար ժամանակ չանցկացնել փողոցում և մշտապես ջուր խմել:
 
Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.