News

Վենեսուելայում ապրանքները կվաճառեն մատնահետքերով

Featured 2014-08-22

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է բոլոր մթերային խանութներում մատնահետքերը սքանավորելու պարտադիր համակարգի կիրառման մասին:
Իշխանությունների խոսքով` այդ քայլն ուղղված է մթերքների պակասի և մաքսանենգության դեմ պայքարին: Այս մասին գրում է BBC-ն:
 
Նշվում է, որ այդ համակարգը սուպերմարկետներում կներառվի արդեն 2015 թվականից սկսած:
 
Ընդդիմության կարծիքով` նոր մթերքներ գնելիս մատնահետքեր վերցնելը հավասարազոր է սննդամթերքի նորմավորմանը և խախտում է մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը:

2014-ի սկզբի դրությամբ վենեսուելական խանութներում բացակայել է հիմնական սննդամթերքի մեկ քառորդը:  Հաճախ վենեսուելական ապրանքները տարվում են հարևան Կոլումբիա և վաճառվում ավելի թանկ գնով: Վերջինիս դեմ կպայքարեն նաև գիշերը սահմանները փակելով:

Աղբյուր՝ http://www.tert.am/

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.