News

Հայաստանի հավաքականը հաղթեց Չեխիային

Sports 2014-08-15

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի վերջին` 11-րս տուրում Հայաստանի հավաքականը հանդիպեց Չեխիայի հետ:
Առաջին երկու խաղատախտակների վրա մեր շախմատիստները հաղթանակներ տարան: Լևոն Արոնյանը պարտության մատնեց Դավիդ Նավարային, իսկ Գաբրիել Սարգսյանը` Վիկտոր Լազնիչկային: Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի աղաց Զբինեկ Հրաչեկի, իսկ Վլադիմիր Հակոբյանը` Վլաստիմիլ Բաբուլայի հետ:
 
Այսպիսով, Հայաստանի  թիմը վաստակեց 16 միավոր ու բաժանեց 6-10-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշով մեր թիմը, ամենայն հավանականությամբ կզբաղեցնի 8-րդ հորիզոնականը:
 
Չեմպիոն հռչակվեց Չինաստանի հավաքականը: Արծաթե և բրոնզե մեդալները որոշելու համար պետք է հաշվարկվեն լրացուցիչ ցուցանիշները: Ամենայն հավանականությամբ, երկրորդ տեղը բաժին կհասնի Հնդկաստանի, իսկ երրորդ տեղը` Հունգարիայի հավաքականին:

Աղբյուր՝ http://armfootball.com/

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.