News

Չինաստանում ցուցադրվել է «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը

Featured 2013-03-13

Մարտի 9-ին Պեկինի լեզվի և մշակութի համալսարանում (BLCU) տեղի է ունեցել հայ ժամանակակից կինոռեժիսորներ Արտակ Իգիթյանի և Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրումը, որին աջակցել է ՉԺՀ-ում Հայաստանի դեսպանությունը:

Մեծ Եղեռնը վերապրած և ԱՄՆ ներգաղթած հայ ընտանիքի մասին պատմող այս ֆիլմը դիտել են Պեկինի տարբեր համալսարանների ուսանողներ, որոնց շարքում էին նաև Պեկինում սովորող հայ երիտասարդները: Ֆիլմը ցուցադրվում էր հայերենով և ուղեկցվում էր ֆրանսերեն ու չինարեն սուբտիտրերով:

Ֆրանկոֆոնիայի կինոփառատոնի շրջանակներում «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը մարտի 10-ին ցուցադրվել է նաև Շանհայ քաղաքում:
 
Աղբյուրը` news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.