News

Գիտնականները նավթի կաթիլներում կյանք են հայտնաբերել

Featured 2014-08-14

Գերմանացի գիտնականները նավթի մեջ կենդանի օրգանիզմներ են հայտնաբերել:
Ինչպես հաղորդում է Informing-ը՝ փորձագիտական ուսումնասիրություններն իրականացվել են Կարիբյան ծովում գտնվող Տրինիդադ կղզում: Փիչ Լեյքի ափերին մաքուր հեղուկ ասֆալտ է գոյանում. նավթը բարձրանալով մակերևույթ որոշակի շերտ է ձևավորում:
 
Փիչ Լեյքի ափերից վերցված նյութի փոքրիկ կաթիլներում արժեքավոր մեթան արտադրող մանրէներ են հայտնաբերվել: Բնականաբար դրանք փոխում են իրենց նավթային բաղադրությունը ,(ոչ դրական կողմով) սակայն դա կարող է արդյունավետ լինել, քանի որ այդ պրոցեսը կարող է կիրառվել ստորերկրյա ջրերի մաքրման ժամանակ:
 
Ներկա պահին գիտնականները շարունակում են իրենց աշխատանքը:
 

 Աղբյուր՝ http://www.tert.am/

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.