News

Ավստրալիայում թունավոր մեդուզայի նոր տեսակ է հայտնաբերվել

Featured 2014-08-11

Ահռելի և չափազանց թունավոր մեդուզա է հայտնաբերվել Արևմտյան Ավստրալիայի հյուսիս - արևմտյան ափին, հայտնում է The Guardian-ը: Նա ապշեցրել է գիտնականներին, քանի որ պարզվել է, որ չունի շոշափուկներ:
«Հսկա Քիսինջիան» Իրուկանջի մեդուզաների տեսակին է պատկանում և հայտնաբերվել է գիտնական Լիզա-անն Ջըրշուինի կողմից:
 
Սովորաբար, Իրուկանջի մեդուզան մարդու եղունգի չափ է, իսկ հսկա Քիսինջիան բազկի չափ է, որից գիտնականները հետևություն են արել, որ նրա խայթոցից Իրուկանջիի մահացու սինդրոմ կառաջանա: Այդ սինդրոմը կարող է առաջացնել ցավ, սրտխառնոց, փսխում և ծանր դեպքերում սրտի կաթված և սրտի կանգ:
 
Մեդուզաներն ունենում են շոշափուկներ, դրանց օգնությամբ են նրանք սնվում, այդտեղ էլ նրանց թույնարտադրող բջիջներն են կենտրոնացած: Անձինք, ովքեր նկարահանել են մեդուզային, հնարավոր է՝ չեն նկատել նրա շոշափուկները: Գիտնականը հայտնել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրություններ անցկացնել:
 
Աղբյուր՝ http://www.tert.am/

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.