News

Նորագույն տեխնոլոգիաներ և առանձնահատուկ զվարճանք Երևանում

Featured 2014-08-08

Երևանի կենտրոնում այս ամառ սկսել է գործել մի յուրահատուկ զվարճանքների կենտրոն, որի առանձնահատկություններից մեկը վիրտուալ իրականության վերջին տեխնոլոգիաների կիրառումն է:
Տեղեկատվական տեխնոլոգիաների վերջին նորարարություններից է Oculus Rift-ը` սարք, որը թույլ է տալիս ընկղմվել վիրտուալ աշխարհ և ունենալ իրականին մոտ զգացողություններ: Բացառիկ պայմանավորվածության շնորհիվ տարածաշրջանում առկա միակ Oculus Rift սարքը ներկայացնում է Pepsi ապրանքանիշը, որը այս տարվա ֆուտբոլային ակցիայի շրջանակներում Վ. Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում բացեց Pepsi զվարճանքների կենտրոնը: Այն արդեն իսկ հասցրել է դառնալ երիտասարդների սիրված վայրը քաղաքում: 
 
Այստեղ կրելով Oculus Rift-ը` խաղի մասնակիցը հայտնվում է ֆուտբոլային մարզադաշտում և դառնում վիրտուալ խաղի դարպասապահը: Իսկ սուր զգացողությունների սիրահարները կարող են փորձարկել ամերիկյան բլրակների վիրտուալ տարբերակը, որը հնարավորություն է տալիս ունենալ իրականին համարժեք զգացողություններ` բարձրացնելով ադրենալինը, որը ստանալու համար պետք չէ կտրել օվկիանոսը:
 
Pepsi տնակը, լինելով զվարճանքների վայր, հանդիսանում է նաև նվերների հանձման կենտրոն, որտեղից Դուք կարող եք ստանալ Pepsi ընկերության ֆուտբոլային ակցիայի շրջանակներում շահած նվերները: Ի դեպ, նվերների հանձման ժամկետը երկարացվել է մինչև ս.թ. օգոստոսի 31-ը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.