News

Գիտնականները պարզել են, թե տեսախաղերն ինչպես են ազդում երեխաների վրա

Featured 2014-08-07

Օքսֆորդի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել և բացահայտել, որ օրական մեկ ժամից պակաս տեսախաղերով զբաղվող երեխաները սոցիալապես ավելի ինտեգրված են, քան նրանք, ովքեր ընդհանրապես չեն խաղում:
Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են 10-15 տարեկան հինգ հազար երեխաների տվյալները: Նրանց խնդրել են նշել, թե օրական որքան ժամանակ են ծախսում տեսախաղերի համար (և արդյոք ընդհանրապես խաղում են): Այնուհետև մասնակիցներն իրենց գնահատել են տարբեր չափանիշներով, պատասխանելով հասակակիցների հետ հաղորդակցվելու ունակության, սեփական կյանքից բավարարվածության մասին և այլ հարցերի:
 
Lenta.ru-ի փոխանցմամբ, ամփոփելով արդյունքները՝ գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր տեսախաղերի համար օրական մեկ ժամից էլ պակաս են ծախսում, ավելի հաճախ են նշել, որ ամեն ինչից գոհ են, սոցիալական ինտեգրման հարցում էլ ամեն ինչ կարգին է:
 
Նրանք, ովքեր խաղացել են երեք ժամից ավելի, հակառակ արդյունքն են ունեցել: Իսկ միջանկյալ խմբում հայտնվածները ոչնչով չեն տարբերվել նրանցից, ովքեր ընդհանրապես տեսախաղերով չեն հետաքրքրվել:
 
Աղբյուր՝ http://news.am/

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.