News

Բարսելոնայի գլխավոր փողոցը վերածելու են մշակութային կենտրոնի

Featured 2014-08-06

Փակելով բոլոր այն ընկերությունների բիզնեսի հնարավորությունները, որոնք գործունեություն են իրականացնում Ռամբլա բուլվարում և կապ ունեն զբոսաշրջության աշխարհի հետ` Բարսելոնայի քաղաքապետարանը որոշել է խրախուսել գործունեության մի նոր տեսակ:
Քաղաքի վարչակազմը հայտարարել է, որ այսուհետ արտոնագիր տրամադրելիս առաջնահերթություն է տրվելու այն ընկերություններին, որոնք աշխատում են մշակույթի ոլորտում, այսինքն՝ գրախանութներին, պատկերասրահներին, արվեստի կենտրոններին, երաժշտական խանութներին և այլն:
 
Որպես տնտեսական առավելություն՝ նրանց թույլ կտրվի բացել սահմանափակ աշխատաժամերով առավելագույնը 20 քառ. մետր մակերեսով  սրճարանային գոտի: Այս մասին գրում է Noticia կայքը:
 
Սեփական խոհանոցն ունեցող նոր բարերն ու ռեստորանները, ինչպես նաև հյուրանոցները, կարող են բացվել բացառապես նախապես փակված հաստատությունների փոխարեն:
 
Պատրաստի սնունդ վաճառող բարերն ընդհանրապես կարգելվեն: Համտեսելու վայրերն էլ կմնան միայն Բոկերիայի շուկայում:
 
Պարասրահներն ու մթերային խանութները հնարավորություն կունենան փոխել իրենց վայրը, սակայն դրանց թիվը պետք է անփոփոխ մնա:
 
Աղբյուր՝  http://news.am/

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.