News

Երկրի վրա բնակվել են ավելի քան 2 մետր հասակ ունեցող պինիգվիններ

Featured 2014-08-05

Գիտնականները հայտնաբերել են, որ Երկրի վրա ինչ-որ ժամանակ պինգվիններ են բնակվել, որոնք ավելի բարձրահասակ են եղել, քան մարդիկ և ունեցել են ավելի քան 115 կգ քաշ, գրում է «The Independent»-ը:
Այդ հսկա պինգվինների մնացորդները հայտնաբերվել են Սեյմուր կղզում՝ Անտարկտիկայի մոտակայքում: Արգենտինական Լա-Պլատա թանգարանի խումբն այստեղ հսկայական երկու ոսկոր են գտել՝ թևի ու թաթի մնացորդներ: Գիտնականները պարզել են, որ պինգվինների հասակն ավելին է եղել, քան 2 մետրը կտուցից մինչև թաթ: Համեմատության համար նշենք, որ ժամանակակից պինգվինները 1.36 մ հասակ ունեն, քաշը չի գերազանցում 46 կգ-ը:
 
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Կարոլինա Ակոստա Օսպիտալչեն  Լա-Պլատա թանգարանից պատմել թ «New Scientist» ամսագրին, սա «զարմանալի ժամանակ էր, երբ 10-ից 14 տեսակ պինգվինները բնակվում էին անտարկտիկական ափամերձ գոտիների երկայնքով»:
 
Ավելի վաղ համարվում էր, որ ամենաբարձրահասակ պինգվինի հասակը, որը երբևէ բնակվել է Երկրի վրա, չի գերազանցել 1.5 մետրը:
 
Աղբյուր՝  NEWS.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.