News

3D տպիչի օգնությամբ ստեղծվել է ձեռք 6-ամյա երեխայի համար

Featured 2014-07-31

Ժամանակակից տեխնոլոգիաները ընձեռում են ոչ միայն փոխհաղորդակցման, տեղեկատվության տարածման ու ընդունման և մի շարք այլ գործառույթների, այլև ֆիզիկական-կենսաբանական որոշակի խնդիրների լուծման հնարավորություն:
Այսպես, Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի մի խումբ ուսանողներ առանց աջ ձեռքի ծնված 6-ամյա Ալեքս Փրինգին օգնելու համար 3D տպիչով 7 շաբաթում տպել են նախատեսված մարմնի մասը:
 
Այս ամենի վրա ծախսվել է ընդամենը 350 դոլար։ Մինչդեռ վիրահատական ճանապարհով Փրինգի ձեռքը վերականգնելու համար բժիշկները պահանջել էին 40.000 դոլար։
 
Ինչպես նշում է “The Daily Mail”-ը, լիարժեք գործող ձեռքը մարմնին կցելուց հետո առաջին բանը, որ փոքրիկն արել է, եղել է իր մայրիկին փաթաթվելը։
 
«Ես ինձ շատ լավ եմ զգում։ Ռոբոտային ձեռքս շատ հարմար է ու ընդհանրապես ծանր չէ»,-ասել է տղան։
 
Ուսանողները պատմել են, որ որոշել են օգնել Փրինգին, երբ համացանցում կարդացել են նրա մոր տեղադրած գրառումը, որում կինը խնդրել է բարի մարդկանց օգնել որդուն` ձեռքի բերելու պրոթեզ ձեռք։
 
Աղբյուրը` www.tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.