News

Նոր ռեկորդ կանանց թենիսի մրցաշարում

Sports 2014-07-31

Համաձայն «Կանանց թենիսի ասոցիացիա»-ի հաղորդման` գերմանացի թենիսիստուհի Սաբինա Լիսիցկին սահմանել է հարվածի ուժգնության նոր ռեկորդ:
Ռեկորդը գրանցվել է սերբ Անա Իվանովիչի դեմ Ստենֆորդի մրցաշարի առաջին շրջանի մրցախաղում:
 
Լիսիցկու հարվածից հետո գնդակն ընթացել է 210,8 կմ/ժամ արագությամբ:
 
Նախորդ ռեկորդը պատկանում էր ամերիկուհի Վինուս Ուիլյամսին, ում հարվածից հետո գնդակը հավաքել էր 207,68 կմ/ժամ արագություն:
 
Անա Իվանովիչի դեմ մրցախաղում Լիսիցկին 2 սեթում պարտվել է 6:7, 1:6 հաշվով:
 
Աղբյուրը` sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.