News

Փառատոնը` միջմշակութային միավորող օղակ

Featured 2014-07-30

Հուլիսի 25-26-ը Դումբրավենում (Ռումինիա) կայացած մշակութային փառատոնը, որն անց է կացվում յուրաքանչյուր տարի, միավորել էր արվեստասերներին և արվեստագետներին:
Փառատոնը մեկնարկել է նկարիչ Միհայ Նեկիտա Բուկուլեցի ցուցահանդեսով Ապաֆի ամրոցում` Տրանսիլվանիայի Հայոց թանգարանում:
 
Ողջույնի և գնահատանքի խոսքերով են ներկայացել Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Դումբրավենի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն, բանաստեղծ ու խմբագիր Նիկոլաե Բաչուցը և կազմակերպիչներից դոկտոր Վասիլե Հաբորը:
 
Հաջորդ օրը դասախոսություններով են հանդես եկել Բուխարեստի Արվեստի ակադեմիայի պրոֆեսոր, նշանավոր նկարիչ և գրող Գեորգե Անգելը, ինչպես նաև ակադեմիկոս, մշակույթի նախկին նախարար Ռազվան Թեոդորեսկուն:
 
Վերջինս, խոսելով միջնադարյան Դումբրավենի մասին, նշել է Տրանսիլվանիայի պատմության մեջ հայերի ունեցած կարևոր դերի մասին:
 
Դեսպան Գասպարյանը, անդրադառնալով հայերի ունեցած դերին և հետքին, վստահություն է հայտնել, որ այս տարվա սկզբին Կլուժի Բաբեշ-Բոյայ համալսարանում բացված Հայագիտության ինստիտուտը կնպաստի հայկական ժառանգության վերհանմանը և ծանոթացմանը:
 
Փառատոնը եզրափակվել է Գեռլայի հայկական պարախմբի կատարմամբ:
 
Աղբյուրը` News.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.