News

Շախմատային մրցաշարերի արդյունքները

Sports 2014-07-28

Կաննում անցկացվող շախմատային փառատոնում վաստակելով 6 միավոր` ֆրանսահայ Գարրի Ժիրոյանը զբաղեցրել է 10-րդ տեղը:
Ժիրոյանը ընդամենը կես միավորով է ետ մնացել հաղթողից` բրազիլացի գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիերից:
 
Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Սիտգես քաղաքում անցկացվող օփենում երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր:
 
Կարեն Մովսիսյանն ունի 2 միավոր: Աղյուսակը 3 միավորով գլխավորում է միջազգային վարպետ Էռնեստո Գոմեսը (Կուբա):
 
Հիշեցնենք` տղամարդկանց և կանանց շախմատի` Հայաստանի հավաքականները պատրաստվում են Տրոմսյոյում անցկացվելիք շախմատի համաշխարհային օլիմպիադային:
 
Աղբյուրը` www.armchess.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.