News

«Սովորական կոտորակները հեքիաթներում» թեմայով միջոցառում` Չարենցավանի թիվ 2 դպրոցում

Educational 2013-03-12

Մարտի 7-ին Չարենցավանի 2 հիմնական դպրոցի 5-ա դասարանում բաց դաս էր` «Սովորական կոտորակները հեքիաթներում» թեմայով, որը վարում էր մաթեմատիկայի բազմավաստակ ուսուցչուհի Սթ. Պապոյանը: Միջառարկայական կապը ռուսաց լեզվի հետ շատ ակնառու էր:

Երեխաները հեքիաթային հերոսների (Իվանի, Անմա Կոշչեյի, Գեղեցկուհի Ելենայի) տեսքով ներկայացրին նրանց կերած քաղցրավենիքները բաժինների տեսքով և համեմատեցին  դրանց համապատասխան սովորական կոտորակները: Խնդրում Իվանը կերել էր պաղպաղակ տորթի 2/5 մասը, Կոշչեյը` 3/4 մասը: Երեխաներն օգտագործեցին գիտելիքներն ու կարողությունները թեմայից և պարզեցին, որ 2/5 փոքր է 3/4-ից և այլն:

Նույն տիպի աշխատանք կատարվեց Ելենայի գոտու հետ, որը բաժանվեց մասերի և ներկայացվեց կոտորակների տեսքով: Նման տիպի դասերն ավելի են բարձրացնում աշակերտների հետաքրքրությունները և ճանաչողական կարողությունները:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.