News

Տիգրանակերտյան բացահայտումներ

Featured 2014-07-23

Արցախում Տիգրանակերտի պեղման գործընթացը, որը գլխավորում է պատմական գիտությունների դոկտոր, Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, կրկին բնականոն հունի մեջ է:
Հնագիտական աշխատանքներն ընթանում են երեք հիմնական տեղամասերում` Ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատ, Անտիկ առաջին թաղամաս և Վաղքրիստոնեական հրապարակի հյուսիսային բակ:
 
Պեղման տարածքի ներկայիս մակերեսը կազմում է մոտավորապես 500 քառակուսի մետր, միջին խորությունը` 2,5 մետր: 
 
Տիգրանակերտում արդեն իսկ արձանագրվել է առաջին և ամենակարևոր հայտնագործությունը, որը երկրորդ նորաբաց եկեղեցու արևելյան խորանի տակ պեղվող վաղքրիստոնեական դամբարանն է:
 
Այն ունի արևմուտք-արևելք ուղղվածություն, քառակուսաձև դամբանասրահ, թաղակապ ծածկ, հյուսիսային և հարավային պատերի մեջ ներկառուցված են մասունքները տեղադրելու համար նախատեսված հատուկ երկայնական խորշեր:
 
Հուշարձանը, թերևս, Աղցքի արքայական դամբարանի և Ամարասի Գրիգորիսի դամբարանից հետո երրորդ լավ պահպանված կառույցն է:
 
Պեղումների արդյունքները հնարավոր կդարձնեն վավերացնել այսօրինակ կառույցի մի նոր հորինվածք, ինչպես նաև փաստագրել և պատմական հիմքերի վրա դնել 5-րդ դարի երկրորդ կեսի Հայաղվանքի արքա Վաչագան Բարեպաշտի կրոնական բարեփոխումների ընթացքը և մանրամասները:
 
Կարևորելով դամբարանի հայտնաբերումը` ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը քննարկում է նորահայտ հուշարձանի ամրակայման և պահպանման աշխատանքների հնարավորությունը:
 
Աղբյուր` www.panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.