News

Մարդկային օրգանիզմը` առեղծվածային աշխարհ

Featured 2014-07-22

Մարդկային օրգանիզմի առանձնահատկությունները և հանրավորությունների սահմանները լիովին բացահայտելը գրեթե անհնար է: Որքան տեղեկացված է անձն իր մարմնի, օրգանիզմի մասին, նույնքան էլ անտեղյակ է նրա հատկությունների լիարժեք իրացումից:
Այսպիսով, ստորև թվարկվող հատկանիշները, որոնք առնչվում են մարդկային օրգանիզմին, վերջինի կենսաբանական գործառույթներին, գուցե դառնան փոքրիկ բացահայտումներ Ձեզ համար. 
 
1. Մարդն առավոտյան 1 սմ-ով ավելի բարձրահասակ է, քան երեկոյան:
 
2. Մարդու աչքն այնքան զգայուն է, որ եթե Երկիրը հարթ լիներ, ապա մարդը կկարողանար նկատել գիշերը բոցավառվող մոմը մոտ 50 կմ հեռավորությունից:
 
3. Ողջ կյանքի ընթացքում մարդը 18 կգ է կորցնում իր մաշկից` ամբողջովին փոխելով այն ամիսը մեկ անգամ:
 
4. Մեկ օրում մարդու արյունը 19312 կմ երկարությամբ շրջանառություն է կատարում մարմնում, ինչը հավասար է ԱՄՆ-ի մեկ ափից մյուսը 4 անգամ անցնելուն:
 
5. Մարդու մարմնում առկա բջիջների 90 տոկոսն իրականում մարդկային ծագում չունեն, դրանք հիմնականում սնկեր և բակտերիաներ են:
 
6. Մարդու ուղեղն օգտագործում է ողջ մարմնի թթվածնի 20 տոկոսը` կազմելով մարմնի զանգվածի երկու տոկոսը միայն:
 
7. Եղունգը հիմքից մինչև ծայրն աճում է 6 ամսում:
 
8. Սինեստեսիա կոչվող հիվանդության ժամանակ մարդկանց զգայարաններն այնքան ակտիվ են աշխատում, որ մարդը կարող է զգալ բառերի համը և լսել գույները:
 
9. Աչքի մկաններն օրական շարժվում են 100000 անգամ: Որպեսզի ոտքերի մկաններն էլ այդքան շարժվեն, մարդն օրական պետք է քայլի 80 կմ:
 
10. Արյան մեկ բջիջը ամբողջական շրջանառություն է կատարում 60 վայրկյանում:
 
11. Ստամոքսում առկա թթուն բավականին ուժեղ է ածելին քայքայելու համար:
 
12. Մարդու քիթը կարող է 50000 տարբեր բույր հիշել:
 
Աղբյուրը`  www.tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.