News

3 միլիոն հոդվածի հեղինակը

Featured 2014-07-17

“Wikipedia” համացանցային հանրագիտարանում տեղադրած նյութերի քանակի տեսանկյունից իր բացառիկ ներդրումն ունի շվեդ գիտնական Սվերկեր Յոհանսոնը: “Wikipedia”-ում ներառված գրեթե 30 միլիոն հոդվածներից մոտավորապես 3 միլիոնը հեղինակել է Յոհանսոնը:
“The Times” թերթին տված հարցազրույցում գիտնականը պատմել է իր հետագա անելիքների մասին: Յոհանսոնը ցանկանում է, որ առցանց հանրագիտարանում հոդվածներ լինեն Բրիտանական գրադարանի կատալոգի բոլոր հեղինակների մասին:
 
“Wikipedia”-ում Յոհանսոնի նյութերը նվիրված են տարբեր թեմաների: Մասնավորապես՝ նա ակտիվ գրում է թռչունների տեսակների մասին: “Wikipedia”-ի տվյալների բազայում գիտնականի ներդրումը, սակայն, միանշանակ չէ. Յոհանսոնը հոդվածներ գրելու համար օգտագործում է հատուկ համակարգչային “Lsjbot” ալգորիթմը:
 
Յոհանսոնը Դալարնայի համալսարանի աշխատակից է և ունի լեզվաբանության, տնտեսագիտության, մասնիկների ֆիզիկայի և քաղաքացիական շինարարության դիպլոմներ:
 
Աղբյուրը` www.tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.